Armenian      
Ընտանեկան օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.10.2025
Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ընտանեկան դրությունը» բառերից հետո լրացնել «, եւ հաշտարարությունն ավարտվել է առանց վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնության» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Եթե կողմերը հաշտարարության արդյունքով կնքել են հաշտության համաձայնություն, որով սահմանել են դատարանի սահմանած ալիմենտի չափից տարբերվող այլ չափ, վճարման կարգ կամ եղանակ, ապա կատարման ենթակա է հաշտության համաձայնությամբ սահմանված ալիմենտի չափը, վճարման կարգը կամ եղանակը, եթե այն հաստատել է դատարանը կամ նոտարը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

18.11.2025
Երեւան
ՀՕ-362-Ն