ՕՐԵՆՔԸ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 3.1-ին մասը «Դատարանի» բառից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները եւ ներկայացման կարգը սահմանում է կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 15.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «գործադրմամբ» բառից հետո լրացնել «: Պարտապանի սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը բավարարելու եւ կառավարիչ նշանակելու մասին որոշումները դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով.» բառերով:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը «գործադրմամբ» բառից հետո լրացնել «: Սույն կետով նախատեսված տեղեկացումը դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով.» բառերով:
Հոդված 4. Օրենքի 39.2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու մասին դատարանի որոշումը դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 90-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով, 69-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետով, ինչպես նաեւ 74-րդ եւ 89-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում դատարանը վճիռն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 6. Օրենքի 93-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Ֆիզիկական անձի գույքը (գույքի մասը) արգելանքից ազատելու մասին որոշումները դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 7. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում դատարանը վճիռն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
18.11.2025
Երեւան
ՀՕ-354-Ն