ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 75-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը «կազմակերպություններին» բառից հետո լրացնել «, ընդ որում, պետության սեփականությանը պատկանող հողերն առանց մրցույթի անհատույց օգտագործման են տրամադրվում «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) բարեգործական, հասարակական կազմակերպություններին եւ հիմնադրամներին` իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար.».
3) 1-ին մասի վերջին պարբերությունը «ընթացքում» բառից հետո լրացնել «(բացառությամբ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաեւ կազմակերպություններին վարձակալությամբ տրամադրված պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման դեպքերի, որոնք անհատույց օգտագործման է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1-ին կետով սահմանված հողերի օգտագործման դեպքերի)» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասը «կառավարությունը» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, պետության սեփականությանը պատկանող հողերը Հանրապետության նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին, պետական կառավարման համակարգի մարմիններին, համայնքներին, Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովին եւ Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վարձակալության են տրամադրվում ուղղակի եղանակով «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, պետական գույքի վարձակալության տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 3.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավոր է սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակը պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
12.11.2025
Երեւան
ՀՕ-348-Ն