Armenian      
Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.10.2025
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9.Ոստիկանության ծառայողի եւ փրկարարական ծառայողի նկատմամբ թունաքիմիական փորձաքննությունն իրականացվում է «Ոստիկանության բարեվարքության եւ կարգապահական կանոնագիրք» եւ «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքներով սահմանված փորձաքննություն նշանակելու մասին որոշման առկայության դեպքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

24.10.2025
Երեւան
ՀՕ-321-ն