ՕՐԵՆՔԸ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 24.10.2025
Հոդված 1.
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի տասներկուերորդ պարբերությունը, 16-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը եւ 18-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ եւ 11-րդ հոդվածի 1-ին մասերից հանել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը եւ» բառերը, 11-րդ հոդվածի 5-րդ մասից՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ» բառերը, իսկ 15-րդ հոդվածի 6-րդ մասից՝ «կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
28.10.2025
Երեւան
ՀՕ-328-Ն