Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2025
Հոդված 1.  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.1-ին հոդվածում՝

1)  առաջին  պարբերությունը  «հայտարարագրի»  բառից  հետո  լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված հաշվարկի (հայտարարագրի)» բառերով.

2) երկրորդ պարբերության «Բացառությամբ սույն հոդվածի երրորդ, չորրորդ եւ հինգերորդ պարբերություններով սահմանված դեպքերի, հայտարարագիրը» բառերը փոխարինել «Հայտարարագիրը» բառով, իսկ նույն պարբերությունը «ֆինանսական հաշվետվությունների» բառերից հետո լրացնել «եւ   Հայաստանի  Հանրապետության  հարկային  օրենսգրքի  156-րդ հոդվածի

4.1-ին մասով սահմանված հաշվարկի (հայտարարագրի)» բառերով.

3) երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 169.33-րդ հոդվածի 1-ին մասը «հաշվարկում» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված հաշվարկի (հայտարարագրի),» բառերով:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

28.10.2025
Երեւան
ՀՕ-327-Ն