Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՐՄԵՆ ՔԹՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2025

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 201-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 10-րդ մասի եւ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի՝

Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Արմեն ՔԹՈՅԱՆԻՆ ընտրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

24.10.2025
Երեւան
ԱԺՈ-114-Ա