ՕՐԵՆՔԸ
«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ռազմական ոստիկանության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-13-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետը «խափանումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հայտնաբերումը եւ բացահայտումը» բառերով.
2) 3-րդ կետը «պահպանությունը» բառից հետո լրացնել «եւ այդ գույքի դեմ ուղղված հակաիրավական գործողությունների հայտնաբերումը, խափանումը եւ բացահայտումը» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) աջակցություն զինվորական կոմիսարիատներին զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը «խափանելիս» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կատարված հանցագործությունները հայտնաբերելիս եւ բացահայտելիս» բառերով:
Հոդված 3. Օրենքի 11.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Ռազմական ոստիկանությունը քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա ապահովում է վարույթի շրջանակներում անցնող տարբեր դատավարական կարգավիճակ ունեցող (ձերբակալված կամ կալանավորված) պարտադիր ժամկետային եւ այլ զինծառայողների տեղափոխումը եւ ուղեկցումը վարույթն իրականացնող մարմնի պահանջով մատնանշված վայրեր եւ կազմակերպություններ՝ անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններին մասնակցելու համար:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
20.10.2025
Երեւան
ՀՕ-311-Ն