Armenian      
Պետական կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.09.2025
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը, 15-րդ հոդվածի 5-րդ մասը, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը, 2-րդ մասը եւ 5-րդ մասը, 38-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը եւ 41-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությունը «առկա (ցերեկային) ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 4-րդ կետի «բ» ենթակետի «մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության երկրորդ եւ երրորդ մակարդակներում» բառերով.

2) 5-րդ կետի «ա» ենթակետի «առկա ուսման» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ ուսումնառության» բառերով:

Հոդված 3. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-րդ մասով.

«16. Սույն օրենքի՝ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ   բեռնվածությամբ առկա ուսուցմամբ, բարձրագույն կրթության երկրորդ եւ երրորդ մակարդակներում սովորողներին վերաբերող դրույթները տարածվում են նաեւ առկա ուսուցմամբ  բարձրագույն կրթությամբ, ինչպես նաեւ մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողների վրա մինչեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետները:»:

Հոդված 4.    Սույն   օրենքն   ուժի    մեջ    է    մտնում    2026    թվականի սեպտեմբերի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

09.10.2025
Երեւան
ՀՕ-302-Ն