ՕՐԵՆՔԸ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 11.09.2025
Հոդված 1.
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) «(ասպիրանտ)» բառը փոխարինել «(դոկտորանտ)» բառով, իսկ «օրդինատոր» բառը՝ «կլինիկական ռեզիդենտ» բառերով.
2) «կամ դոկտորանտ» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածում՝
1) «հեռակա ուսուցման ձեւով» բառերը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով.
2) «ասպիրանտներին,» բառը հանել:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասում «հեռակա ուսուցման ձեւով» եւ «հեռակա ուսուցման ձեւի» բառերը փոխարինել համապատասխանաբար «մասնակի բեռնվածությամբ» եւ «մասնակի բեռնվածության» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
09.10.2025
Երեւան
ՀՕ-298-Ն