ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը «առկա ուսուցման ձեւով» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ լրիվ բեռնվածությամբ)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում՝
1) «հաստատություններում առկա ուսուցման» բառերը փոխարինել «հաստատություններ առկա ուսուցման ձեւով (Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ լրիվ բեռնվածությամբ) սովորելու նպատակով» բառերով.
2) «ասպիրանտներին,» բառը հանել:
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածը «հեռակա ուսուցման ձեւով» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում` մասնակի բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 11-րդ կետի «հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում» բառերը փոխարինել «հաստատությունում` մասնակի բեռնվածությամբ» բառերով.
2) 11.2-րդ կետի «հեռակա ուսուցման ձեւով» բառերը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածի 9-րդ մասում՝
1) «եւ հետբուհական» բառերը հանել.
2) «հեռակա» բառը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
09.10.2025
Երեւան
ՀՕ-296-Ն