ՕՐԵՆՔԸ
«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն»բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Սպայական (ռազմաուսումնական) բուհ»բառերով:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասում «ասպիրանտներին»բառը փոխարինել «դոկտորանտներին»բառով:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի «ա»եւ «գ»կետերից հանել «մասնագիտական»բառը:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «օրդինատոր» եւ «օրդինատորին» բառերը փոխարինել համապատասխանաբար «կլինիկական ռեզիդենտ»եւ «կլինիկական ռեզիդենտին»բառերով.
2) «եւ դոկտորանտ»եւ «եւ դոկտորանտին»բառերը հանել, իսկ նույն մասի «(ասպիրանտ)»եւ «(ասպիրանտին)»բառերը փոխարինել համապատասխանաբար «(դոկտորանտ)»եւ «(դոկտորանտին)»բառերով:
Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «ասպիրանտուրայի (ադյունկտուրա), դոկտորանտուրայի»բառերը փոխարինել «ադյունկտուրայում (դոկտորանտուրայում)»բառերով.
2) «կլինիկական օրդինատուրայի»բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում»բառերով, իսկ նույն մասից հանել «ցերեկային ուսուցման համակարգում հաջողությամբ»բառերը:
Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 8.1-ին եւ 70-րդ հոդվածի 4.1-ին մասերում «ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա»բառերը փոխարինել «ադյունկտուրա (դոկտորանտուրա)»բառերով:
Հոդված 7. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում «հեռակա ուսուցման ձեւով»բառերը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ»բառերով:
Հոդված 8. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում «առկա ուսուցմամբ»բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ»բառերով:
Հոդված 9. Օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում «Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպություն է»բառերը փոխարինել ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին»օրենքով սահմանված հանրային բարձրագույն ուսումնական հաստատություն է»բառերով:
Հոդված 10. Օրենքի 70-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «առկա եւ հեռակա ուսուցման կարգով»բառերը փոխարինել «լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ»բառերով.
2) 2-րդ եւ 4.1-ին մասերի «առկա ուսուցմամբ»բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ»բառերով.
3) 6-րդ մասի «, ասպիրանտների»բառը փոխարինել «(դոկտորանտների)»բառով.
4) 7-րդ մասի «առկա»բառը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ»բառերով.
5) 8-րդ մասի «հեռակա»բառը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ»բառերով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
09.10.2025
Երեւան
ՀՕ-295-Ն