Armenian      
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.09.2025

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 8-րդ մասում «բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս)» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության մակարդակների (բակալավրի, մագիստրոսի, դոկտորի)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 13-րդ մասում «բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս)» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության մակարդակների (բակալավրի, մագիստրոսի, դոկտոր)» բառերով, իսկ ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին»» բառերը՝ ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին»» բառերով:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝

1) 7-րդ եւ 8-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Բարձրագույն կրթության առաջին մակարդակի (բակալավրի) կրթական ծրագրի իրականացում ԿՄ   - - - - Հ Վ
8. Բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի (մագիստրոսի) կրթական ծրագրի իրականացում ԿՄ - - - - Հ Վ».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ եւ 10-րդ կետերով.

«9. Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի (դոկտորի) կրթական ծրագրի իրականացում ԿՄ   - - - - Հ Վ
10.
Բարձրագույն կրթության ծառայության իրականացում ԿՄ   - - - Հ Վ»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման համար մինչեւ 2025 թվականի սեպտեմբերի 1-ը տրված լիցենզիաները շարունակում են գործել մինչեւ 2028 թվականի հունիսի 1-ը:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման համար մինչեւ 2025 թվականի սեպտեմբերի 1-ը լիցենզիա ստացած կազմակերպությունները պետք է դիմեն բուհի լիցենզիա ստանալու համար մինչեւ 2028 թվականի հունիսի 1-ը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

09.10.2025
Երեւան
ՀՕ-289-Ն