ՕՐԵՆՔԸ
«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 11.09.2025
Հոդված 1.
«Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Բարձրագույն ուսումնական հաստատության իրավական կարգավիճակի, ստեղծման, գործունեության, վերակազմակերպման, կառավարման մարմինների, դրանց ձեւավորման եւ լիազորությունների, գույքի օգտագործման ու ֆինանսատնտեսական հարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի վրա, եթե այլ բան սահմանված չէ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
09.10.2025
Երեւան
ՀՕ-287-Ն