ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը, 4-րդ հոդվածի 3-րդ մասը «առկա ցերեկային ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն օրենքի՝ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ առկա ուսուցմամբ, բարձրագույն կրթության երկրորդ եւ երրորդ մակարդակներում սովորողներին վերաբերող դրույթները տարածվում են նաեւ առկա ուսուցմամբ բարձրագույն կրթությամբ, ինչպես նաեւ մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողների վրա մինչեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետները:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
09.10.2025
Երեւան
ՀՕ-309-Ն