Armenian      
Լեզվի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.09.2025

Հոդված 1. «Լեզվի մասին» 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքի 2-րդ հոդվածում՝

1) հինգերորդ պարբերությունից հանել «եւ բարձրագույն» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ վեցերորդ պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների բուհերի (նաեւ դրանց մասնաճյուղերի) կամ կազմակերպությունների մասնակցությամբ եւ միջպետական համաձայնագրերով ստեղծված, հայոց լեզվի ընդունելության քննության եւ հայոց լեզվով ուսուցման, ինչպես նաեւ բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումն իրականացվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

09.10.2025
Երեւան
ՀՕ-303-Ն