ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) էլեկտրոնային կառավարման համակարգ՝ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով նախատեսված բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգի ենթառեգիստր.»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «հասանելի է» բառերից հետո լրացնել «ներքին գործերի բնագավառի պետական լիազոր մարմնին եւ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնին,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «դիմողի համաձայնությամբ տրամադրված» բառերը:
Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «դիմողի համաձայնությամբ տրամադրված» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
18.07.2025
Երեւան
ՀՕ-234-Ն