ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի 26.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 26.2. Հատուկ նշանակության եւ հատուկ պահպանվող տարածքների հողերի պատմական եւ մշակութային հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները
1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության, այդ թվում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետով, 13-րդ եւ 14-րդ հոդվածներով, 17-րդ հոդվածի 18-րդ մասով, 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 24-րդ հոդվածի 2-րդ մասով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջների ապահովմամբ:
2. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված հատուկ պահպանվող տարածքների հողերի պատմական եւ մշակութային հողերում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա հնագույն, հին եւ միջնադարյան ժամանակաշրջանների պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող եւ անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման եւ տեղափոխման ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինարարության թույլտվությունների, շինարարության ավարտական եւ շահագործման ակտերի տրամադրման հարաբերությունները կարգավորվում են «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
18.07.2025
Երեւան
ՀՕ-238-Ն