ՕՐԵՆՔԸ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 29.05.2025
Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքում՝
1) 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.
«11.1. Վարչապետն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ պետական վերահսկողական ծառայության միջոցով:».
2) հավելվածի 17-րդ կետից հանել «ֆինանսաբյուջետային վերահսկողության,» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.06.2025
Երեւան
ՀՕ-191-Ն