ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 29.05.2025
Հոդված 1.
2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 10-րդ մասը «արժեթղթերը» բառից հետո լրացնել «, կրիպտոակտիվները» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասը «ածանցյալ գործիք» բառերից հետո լրացնել «կամ կրիպտոակտիվ» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 269-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 269. Արժեթղթերի կամ կրիպտոակտիվների շուկայում գնային չարաշահումը»:
Հոդված 4. Օրենսգրքի 269-րդ հոդվածի 1-ին մասը «գնային չարաշահումը» բառերից հետո լրացնել «կամ «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված՝ կրիպտոակտիվների շուկայում գնային չարաշահումը» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
23.06.2025
Երեւան
ՀՕ-183-Ն