Armenian      
Սնանկության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.05.2025

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է1» կետով.

«է1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի.»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) «բանկերը եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան» բառերը փոխարինել «բանկերը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան եւ կրիպտոակտիվների պահառություն իրականացնելու իրավունք ունեցող անձը» բառերով.

2) «արժեթղթերի» բառից հետո լրացնել «եւ կրիպտոակտիվների» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.06.2025
Երեւան
ՀՕ-178-Ն