Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.05.2025

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի 1.2-րդ մասի երկրորդ նախադասությունը «դրանից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 59-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 39.3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Որակավորված սպառողը, շուկայի կանոնների համաձայն, իրավունք ունի իր համար, ինչպես նաեւ այլ որակավորված սպառողի անհաշվեկշռությունների համար էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում գնելու եւ (կամ) ներկրելու էլեկտրական էներգիա եւ դրա ավելցուկը վաճառելու էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին:».

2) 3-րդ մասից հանել «, ինչպես նաեւ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկա նրանց պարտադիր մուտքի» բառերը:

Հոդված 3. Օրենքի 39.4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «օրենքի պահանջներին» բառերը փոխարինել «օրենքին» բառով:

Հոդված 4. Օրենքի 39.5-րդ հոդվածի 2-րդ մասը «փոխարինելու վերջինիս» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 39.6-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «ժ» կետի «մանրածախ» բառը փոխարինել «մեծածախ» բառով.

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը1» կետով.

«ը1) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի մրցակցային հատված կամ մեծածախ շուկա սպառողների պարտադիր մուտքի պահանջները, պայմաններն ու ժամկետները.»:

Հոդված 6. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Այն սպառողը, որը նախորդ օրացուցային տարվա ընթացքում իր 6 (10) կՎ ու բարձր լարման՝ մեկ միլիոն կՎտժ սպառումը գերազանցող բոլոր հաշվառման կետերում միասին սպառել է 12 միլիոն կՎտժ-ից ավելի էլեկտրական էներգիա, պարտավոր է, սույն օրենքի եւ շուկայի կանոնների համաձայն, այդ կետերի մասով ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ: Նման կարգավիճակ չստանալու դեպքում սույն մասում նշված սպառողին էլեկտրական էներգիայի մատակարարումն իրականացվում է բացառապես երաշխավորված մատակարարի կողմից, եւ սպառողն այդ կետում (կետերում) սպառած էլեկտրական էներգիայի համար վճարում է որակավորված սպառողի կարգավիճակ չստացած սպառողների համար հանձնաժողովի սահմանած՝ տարբերակված սակագնով:»:

Հոդված 7. Օրենքի 59-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Oրենքով սահմանված՝ էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից օգտվող լիցենզավորված անձինք, բացառությամբ խմելու կամ ոռոգման ջրատարի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող անձանց՝ այդ կայանի մասով, իրավունք ունեն հանձնաժողովի կողմից սահմանված կարգով մինչեւ 2028 թվականի փետրվարի 1-ը հրաժարվելու էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից, որից հետագայում այլեւս օգտվել չեն կարող: Նման դեպքում համապատասխան կայանի համար սակագին չի սահմանվում, իսկ սակագին սահմանելու մասին հանձնաժողովի որոշման գործողությունը դադարեցվում է:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից, բացառությամբ 1-ին եւ 7-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի փետրվարի 1-ից: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հանձնաժողովն իր ընդունած որոշումները համապատասխանեցնում է սույն օրենքի պահանջներին եւ ընդունում է սույն օրենքի կիրարկման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

30.05.2025
Երեւան
ՀՕ-111-Ն