Armenian      
Հողային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.04.2025

Հոդված 1. 2001 թվականի  մայիսի  2-ի  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 46-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից, 63.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ  մասերից հանել «(մշտական)» բառը:

Հոդված 2. Օրենսգրքի 47-րդ հոդվածում՝

1) վերնագրից եւ 2-րդ  մասից հանել «(մշտական)» բառը, իսկ 1-ին մասից՝ «(մշտական)» եւ «անժամկետ» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «եւ օտարման առաջարկվող» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝

1) վերնագրից, 1-ին մասից եւ 2-րդ մասի 4-րդ կետից հանել «(մշտական)» բառը, իսկ 2-րդ մասի 1-ին կետի «մշտական» բառը փոխարինել «անհատույց» բառով, 3-րդ եւ 4-րդ մասերի «մշտական (անհատույց)» բառերը՝ «անհատույց» բառով.

2) 1-ին մասի 2-րդ կետը «ընթացքում» բառից հետո լրացնել «(բացառությամբ պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաեւ կազմակերպություններին հանձնված (ամրացված)՝ պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման դեպքերի, որոնք  օգտագործման է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով,  անհատույց օգտագործման տրամադրման մասին կառավարության սահմանած կարգով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1-ին կետով սահմանված հողերի օգտագործման դեպքերի)» բառերով, իսկ նույն մասի վերջին պարբերության «մշտական» բառը փոխարինել  «անհատույց» բառով:

Հոդված 5. Օրենսգրքի 89-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Պետական կամ ենթակա պետական մարմիններին, ինչպես նաեւ կազմակերպություններին հանձնված (ամրացված)՝ պետության սեփականությանը պատկանող հողերը նվիրատվության է տրամադրում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը՝ «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, սույն օրենսգրքով, նվիրատվության հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

07.05.2025
Երեւան
ՀՕ-85-Ն