Armenian      
Հաշտարարության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

««ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.04.2024

Հոդված 1. ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-435-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ կետով լրացվող  5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կողմերից որեւէ մեկի նկատմամբ կայացվել է «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից որեւէ մեկի կիրառման մասին որոշում՝ անկախ այդ անձի կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու կամ հաշվառումից հանված լինելու հանգամանքից.»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետով լրացվող 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հաշտարարության կողմի՝ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցող նշանների առկայության դեպքում ընտանիքում ենթադրաբար բռնության ենթարկված կողմին տեղեկացնել «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված իրավունքների պաշտպանության եղանակների մասին:»:

Հոդված  3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

03.05.2024
Երեւան
ՀՕ-176-Ն