ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 16.01.2024
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետը «պահպանության համար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն մասի 5.1-ին կետի)» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) մաքսային մարմինների կողմից հետեւյալ յուրաքանչյուր ապրանքի ժամանակավոր պահպանության համար` սկսած ժամանակավոր պահպանության 4-րդ օրվանից` օրական`
| ա. ԱՏԳ ԱԱ 8429 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
| բ. ԱՏԳ ԱԱ 8701 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
| գ. ԱՏԳ ԱԱ 8702 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ |
բազային տուրքի 7-ապատիկի չափով |
| դ. ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ |
բազային տուրքի 5-ապատիկի չափով |
| ե. ԱՏԳ ԱԱ 8704 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
| զ. ԱՏԳ ԱԱ 8705 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
| է. ԱՏԳ ԱԱ 8709 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
| ը. ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ |
բազային տուրքի 5-ապատիկի չափով |
| թ. ԱՏԳ ԱԱ 8716 ապրանքային դիրքին դասվող ապրանքներ | բազային տուրքի 10-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրն ընդգրկող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
30.01.2024
Երեւան
ՀՕ-17-Ն