ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 06.12.2023
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի եւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 35-րդ հոդվածի՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ընտրել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
06.12.2023
Երեւան
ԱԺՈ-80-Ա