ՕՐԵՆՔԸ
«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետը «որոշման» բառից հետո լրացնել «(վարչական ակտի)» բառերով.
2) 6.1-ին կետից հանել «եւ սպասարկման» բառերը.
3) 7-րդ կետի «անձի ֆունկցիոնալությունը գնահատող» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված» բառերով:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը «միջոցով» բառից հետո լրացնել «՝ վարչական վարույթի էլեկտրոնային գործի հիման վրա: Վարչական ակտն ընդունվում է ինքնաշխատ՝ առանց ստորագրության» բառերով:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը վերջին «վրա» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ մինչեւ սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունների սահմանումը» բառերով:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում դրանով նախատեսված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
2. Սույն օրենքից բխող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
22.09.2023
Երեւան
ՀՕ-275-Ն