ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԼԻԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 25.05.2023
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերով՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Լիզա ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ընտրել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թեկնածու:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
25.05.2023
Երեւան
ԱԺՈ-73-Ա