Armenian      
Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«OՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.12.2022

Հոդված 1. «Oպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը ««Ազգային անվտանգության մարմինների մասին»,» բառերից հետո լրացնել ««Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին»,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «ազգային անվտանգության մարմիններում» բառերից հետո լրացնել «, արտաքին հետախուզության ծառայությունում» բառերով:

Հոդված 3 . Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

 «7) արտաքին հետախուզության ծառայությունը:»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն «Ազգային անվտանգության մարմինները,» բառերից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայությունը,» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) 4-րդ կետը «ազգային անվտանգության մարմինների,» բառերից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայության,» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) Անվտանգության խորհրդի քարտուղարին:»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Արտաքին հետախուզության ծառայությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:

Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «ոստիկանության» բառից հետո լրացնել  «, արտաքին հետախուզության ծառայության» բառերով.

2) 3-րդ մասը «ռազմական ոստիկանությունը» բառերից հետո լրացնել «, արտաքին հետախուզության ծառայությունը» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

30.12.2022
Երեւան
ՀՕ-603-Ն