ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՐԾՐՈՒՆ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 27.06.2022
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Արծրուն ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ընտրել Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
27.06.2022
Երեւան
ԱԺՈ-34-Ա