Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՍԵՐԳԵՅ ԱՂԻՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2021
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը՝

Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Սերգեյ ԱՂԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ՝ երկու տարի ժամկետով: Պաշտոնավարման սկիզբը՝ սույն թվականի մայիսի 31-ից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

26.05.2021
Երեւան
ԱԺՈ-020-Ա