Armenian      
Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.10.2020
Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 48-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.2-րդ մասով.

«6.2. Քաղաքապետի տեղակալը Երեւան քաղաքի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է: Քաղաքապետի տեղակալը Երեւան քաղաքի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարումն իրականացնում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:»:

Հոդված 2. Օրենքի 68-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունը.

1) ապահովում է Երեւան քաղաքի վարչական շրջանների աշխարհազորային պայմանական բրիգադների համալրումն աշխարհազորայիններով՝ Երեւան քաղաքում ըստ վարչական շրջանների հաշվառված քաղաքացիներից:»:

Հոդված 3. Օրենքի 102-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը վարչական շրջանի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից վարչական շրջանի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից՝ անմիջապես:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

29.10.2020
Երեւան
ՀՕ-469-Ն