ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ (ԱՆԴԱՄ) ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 04.10.2019
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով, 97-րդ հոդվածի 1-ին մասով, 109-րդ հոդվածով՝ դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով:
2. Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը (Հավելված 1 ) սույն որոշման անբաժանելի մասն է:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
04.10.2019
Երեւան
ԱԺՈ-032-Ա