Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.12.2017

Հոդված 1. Վարչական  իրավախախտումների  վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 44.1-ին հոդվածում`

1) վերնագիրը եւ տեքստը «հոգեմետ» բառից հետո լրացնել «(հոգեներգործուն)» բառով.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենսգրքում թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափեր են համարվում անսովոր գործածողի, այսինքն` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), ինչպես նաեւ խիստ ներգործող նյութեր չգործածող, 18 տարին լրացած եւ գործնականում առողջ անձի օրգանիզմի վրա հոգեներգործուն ազդեցություն թողնելու համար բավարար թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նվազագույն չափերից մինչեւ դրանց հնգապատիկը ներառող չափերը:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հիմք ընդունելով սույն հոդվածի 3-րդ մասով ամրագրված չափորոշիչը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 44.2-րդ հոդվածի վերնագիրը եւ տեքստը, ինչպես նաեւ 126-րդ, 158-րդ եւ 182.3-րդ հոդվածները «հոգեմետ» բառից հետո լրացնել «(հոգեներգործուն)» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 110.1 -ին հոդվածի վերնագրում եւ տեքստում «թմրանյութեր» բառը փոխարինել «թմրամիջոցներ» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 110.2 -րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 110.2. Շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը».

2) 1-ին եւ 2-րդ մասերի «Սույն օրենսգրքի 2-րդ հավելվածով նախատեսված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն)» բառերը փոխարինել «Շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր եւ զգալի չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 1-ին եւ 2-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.12.2017
ՀՕ-242-Ն