Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.06.2016

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «գործունեությամբ զբաղվելու» բառերից հետո լրացնել «, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձեւակերպման» բառերով:

Հոդված 2. Oրենքի 19.4-րդ հոդվածի 7-րդ կետում «ջրօգտագործման թույլտվության տրամադրման» բառերը փոխարինել «ջրօգտագործման թույլտվության տրամադրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձեւակերպման» բառերով:

Հոդված 3. Oրենքի 20-րդ հոդվածի 42-րդ կետում «բազային տուրքի 20-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 30-ապատիկի չափով» բառերով:

Հոդված 4. Oրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 43.1-ին կետով.
«43.1. երկակի նշանակության ապրանքների արտահանման եւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման անհատական եւ ընդհանուր թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի
հնգապատիկի չափով»:

Հոդված 5. Oրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձեւակերպման համար պետական տուրք սահմանված լինելու դեպքում համապատասխան ծառայության մատուցում կամ գործողության իրականացում է համարվում լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձեւակերպված լիցենզիան, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, վերաձեւակերպված գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները հայտատուին պատշաճ ձեւով ուղարկելը կամ հանձնելը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

18.07.2016
ՀՕ-123