ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հյուպատոuական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը (հյուպատոսական գանձումը) գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.
Դրույքաչափերը գործակիցներով բազային տուրքի նկատմամբ
| Դրույքաչափ | ||
| 1. | Անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողություններ | |
| ա) օտարերկրյա պետություններում վավերական Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար | ||
| բ) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար | ||
| գ) կորցրածի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար, եթե անձնագիրը կորել է անձնագրի տիրոջ մեղքով | ||
| դ) այլ դեպքերում կորցրածի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար | ||
| ե) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար | ||
| զ) Հայաստանի Հանրապետության անձնագրի վավերականության ընդհանուր ժամկետը եւ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու համար | ||
| է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար, եթե անձնագիրը կորել է անձնագրի տիրոջ մեղքով | ||
| ը) ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի հիմքով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար | ||
| թ) այլ դեպքերում Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար | ||
| ժ) օտարերկրյա պետություններ մշտական բնակության ժամանողներին հյուպատոսական հաշվառման վերցնելու համար | ||
| ժա) հյուպատոսական ժամանակավոր հաշվառման վերցնելու համար, օտարերկրյա պետություն ժամանելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում դիմելու դեպքում | ||
| ժբ) հյուպատոսական ժամանակավոր հաշվառման վերցնելու համար, օտարերկրյա պետություն ժամանելու օրվանից հետո` վեց ամսից ավելի, բայց մեկ տարուց պակաս գտնվելու դեպքում | ||
| ժգ) հյուպատոսական հաշվառման մեջ չլինելու դեպքում յուրաքանչյուր տարվա համար` լրացուցիչ | ||
| 2. | Միջնորդագրերի ձեւակերպում | |
| ա) օտարերկրյա պետություններում մշտական բնակության թույլտվություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջնորդագրերը ձեւակերպելու համար | ||
| 3. | Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձեւակերպում | |
| ա) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար | ||
| բ) Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար | ||
| գ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ վեց ամիս վավերականության ժամկետով) տալու համար | ||
| դ) Հայաստանի Հանրապետություն այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար | ||
| ե) Հայաստանի Հանրապետություն պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար | ||
| զ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական արտոնագիր տալու համար | ||
| է) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար | ||
| ը) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար | ||
| 4. | Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում | |
| ա) մահվան պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը | ||
| բ) ամուսնության մեջ չգտնվող մորից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը | ||
| գ) ամուսնության մեջ գտնվող ծնողներից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը | ||
| դ) ամուսնության, հայրության որոշման կամ որդեգրման պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը | ||
| ե) ամուսինների համատեղ դիմումի կամ դատական կարգով ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը | ||
| զ) սահմանված կարգով անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված կամ երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկված անձի հետ ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը | ||
| է) ազգանվան, անվան եւ հայրանվան փոփոխության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը | ||
| ը) քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար | ||
| թ) հյուպատոսական հիմնարկում պահվող ՔԿԱԳ ակտի հիման վրա կրկնակի վկայական տալու համար | ||
| 5. | Նոտարական գործողություններ | |
| ա) անշարժ գույքի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար | ||
| բ) այլ լիազորագրերի վավերացման համար | ||
| գ) պայմանագրերի նոտարական վավերացման համար | ||
| դ) փաստաթղթերի պատճենների եւ փաստաթղթերից քաղվածքների հաստատման յուրաքանչյուր էջի համար | ||
| ե) փաստաթղթերի` օտար լեզվից հայերեն թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար | ||
| զ) փաստաթղթերի (բացառությամբ անձնագրերի եւ քաղաքացիական կացության վկայականների)` հայերենից օտար լեզու թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար | ||
| է) անձնագրերի եւ քաղաքացիական կացության վկայականների` հայերենից օտար լեզու թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար | ||
| ը) քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու եւ այլ տեղեկանքների ձեւակերպման եւ հաստատման համար | ||
| թ) ստորագրության իսկության վավերացման համար | ||
| ժ) ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար | ||
| ժա) կտակների վավերացման համար | ||
| ժբ) ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար | ||
| ժգ) ի պահ ընդունված փաստաթղթերը պահպանելու համար` ամսական | ||
| ժդ) ի պահ ընդունված դրամը, արժեթղթերը եւ այլ արժեքները պահպանելու համար` ամսական | ||
| ժե) այլ նոտարական ծառայությունների համար | ||
| 6. | Փաստաթղթերի հյուպատոսական վավերացում | |
| ա) փաստաթղթերի վավերացման համար ֆիզիկական անձանցից | ||
| բ) փաստաթղթերի վավերացման համար իրավաբանական անձանցից | ||
| 7. | Փաստաթղթեր պահանջելու հետ կապված հյուպատոսական գործողություններ | |
| ա) փաստաթղթեր պահանջելու եւ դրանք դիմողին հանձնելու համար | ||
| բ) փաստաթղթեր եւ (կամ) տեղեկատվություն պահանջելու եւ դրանց հիման վրա տեղեկանքներ ձեւակերպելու համար | ||
| 8. | Հյուպատոսական գործողությունները ոչ աշխատանքային ժամերին կատարելու համար` յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ | |
| ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից | ||
| բ) օտարերկրյա քաղաքացիներից | ||
| 9. | Այլ ծառայությունների համար |
Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների հետ կապված ծախսերը:»:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասը «մատուցված ծառայությունների համար գանձված» բառերից հետո լրացնել«(այդ թվում` կանխիկ)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«Պետական տուրքի դրույքաչափն արտարժույթով հաշվարկելու ժամանակ տվյալ արտարժույթով ամբողջական թիվ ստանալու համար իրականացվում է դրույքաչափի կլորացում: Մինչեւ 0,5-ի դեպքում դրույքաչափը կլորացվում է դեպի փոքրացում, իսկ 0,5-ից ավելիի դեպքում` դեպի մեծացում:»:
Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված ծառայությունների կամ գործողությունների համար գանձված պետական տուրքը վերադարձվում է գանձող մարմնի կողմից ընթացիկ ամսում գանձված պետական տուրքի այն գումարներից, որոնք օրենքով սահմանված կարգով դեռ չեն փոխանցվել պետբյուջե: Այս դեպքում կազմվում եւ վճարողի դիմումին է կցվում նաեւ ակտ, որի օրինակելի ձեւը եւ պետական տուրքի վերադարձի փաստաթղթավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
25.12.2010
ՀՕ-203