Armenian      
Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.05.2009

Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248  օրենքի (այսուհետ` Oրենք) 14-րդ հոդվածի 1-ին կետը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հիմնադրի որոշմամբ լիազորված պետական մարմնի լիազորությունները` որպես պատվիրակված լիազորություն, կարող են փոխանցվել համայնքի ղեկավարին կամ այլ մարմնի:»:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետը «հիմնադրամի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության» բառերով:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.1-րդ հոդվածով.

«Հոդված 25.1.  Պետական կազմակերպության հիմնադրի լիազորությունների օտարումը

1. Պետական կազմակերպության հիմնադրի որոշմամբ նրա լիազորությունները կարող են փոխանցվել համայնքին:

2. Համայնքին փոխանցված պետական կազմակերպությունը վերակազմակերպվում է համայնքային ոչ առեւտրային կազմակերպության:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.05.2009
ՀՕ-122