Armenian      
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.10.2006
Հոդված 1.  «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 սեպտեմբերի 2002 թվականի, Հ0-411-Ն) 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4-րդ մասով.

«4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացնող պետական մասնագիտացված կազմակերպությունների  աշխատողների ամսական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափի եռապատիկից, որի նկատմամբ սահմանվում է նաեւ հավելավճար՝ աշխատողի տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի)  50%-ի չափով։

Նման մասնագիտացված կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18.11.2006
ՀՕ-172