Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.06.1993
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է.

1.Հայաստանի Հանրապետության պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1993 թվականի սեպտեմբերի 1-ից:

2.Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի կոոպերատիվ կազմակերպությունների մասը վերաբերում է կոոպերատիվների տնօրինության տակ գտնվող ց շահագործման են հանձնվել մինչեւ «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը՝ 1990 թվականի դեկտեմբերի 1-ը:

3.սահմանել, որ գործող օրենսդրական ակտերը կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում «Հայաստանի Հանրապետության պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

4.Սույն օրենքը կիրարկելու պահից ուժը կորցրած ճանաչել ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի եւ Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի «Պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» 1989 թվականի հունիսի 13-ի հ. 272 որոշումը:

5.Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձեւակերպման նպատակով գանձվող վարձի մեծությունը սահմանել Հայաստանի Հանրապետության սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

6.Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ օրենքի հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել.

մեկամսյա ժամկետում՝ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը,

չորսամսյա ժամկետում՝ բնակարանային ֆոնդի ամրացման եւ աղետի գոտու բնակարանային շինարարության, ինչպես նաեւ սահմանամերձ շրջաններում տուժած բնակավայրերի եւ փախստականների բնակարանային հարցերի կարգավորման ծրագիրը.

եռամսյա ժամկետում՝ անավարտ շինարարության բնակելի տների սեփականաշնորհման կարգը:

7.Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի աղետի գոտու եւ բռնագաղթվածների հարցերի, առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների հետ միասին, օրենքի հրապարակման պահից.

-մեկամսյա ժամկետումսահմանել աղետի գոտու բնակիչներին եւ փախստականներին հատկացված ժամանակավոր կացարանների հետագա օգտագործման կարգը.

-եռամսյա ժամկետում սահմանել պետական բնակարանային ֆոնդի հեթագրման նոր սկզբունքների եւ կարիքավորներին տրվող հատուցման պետական երաշխիքները, ինչպես նաեւ քանդման ենթակա տների բնակիչների իրավունքների ապահովման, բնակարան հատկացնելու կամ փոխհատուցումների կարգը.

Եռամսյա ժամկետում սահմանել այն բնակելի տների սեփականաշնորհման կարգը, որոնց շինարարությունը դեռ չի ավարտվել եւ որոնց համար մինչեւ 1993 թվականի հունիսի 22-ը պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների կողմից բնակարան հատկացնելու մասին ընդունվել են համապատասխան որոշումներ:

8.Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ օրենքի հրապարակման պահից.

ա) մեկամսյա ժամկետում սահմանել՝

-բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերը ձեւակերպելու նպատակով գանձվող վարձի մուծման կարգը.

-պատմական եւ մշակութային հուշարձաններ հանդիսացող տների, բնակարանների սեփականաշնորհման դեպքում հուշարձանների պահպանության համապատասխան մարմինների թույլտվության կարգը.

-բնակարանային ֆոնդի սեփականաշնորհմանը գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցելու կարգը.

-սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերին տրվող տեխնիկական անձնագրի եւ տնային գրքի նմուշի ձեւը եւ տալու կարգը.

-պատգամավորների տեղական խորհուրդների, ձեռնարկությունների, միավորումների, կազմակերպությունների կողմից քաղաքացիներից բնակարանների գնման կարգը.

բ) եռամսյա ժամկետում սահմանել՝

սեփականաշնորհման բնակելի տների ընդհանուր օգտագործման տարածքների սեփականաշնորհման կարգը.

պաշտոնեական (ծառայողական) բնակելի տարածությունները, ինչպես նաեւ հանարկացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու կարգը.

բնակարանային ֆոնդի շահագործման, նորոգման եւ սպասարկման միասնական կանոնները եւ նորմերը.

սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերի միավորումների, ընկերությունների, այլ կազմակերպությունների կանոնադրությունը.

ամրացման ենթակա եւ սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման թույլտվության կարգը եւ սեփականաշնորհման ժամկետները.

հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնող քաղաքացիների բնակարանների օգտագործման եւ օտարման կարգը.

սեփականաշնորհված բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հսկողության կարգը.

նկուղների տնօրինման, օգտագործման եւ տիրապետման կարգը.

ընդունել սույն օրենքից բխող ր նրա կատարումն ապահովող համապատասխան որոշումներ.

գ) օրենքի հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել.-մինչեւ 1993 թվականի դեկտեմբերի 1-ը գործող օրենսդրության մեջ «Հայաստանի Հանրապետության օրենքից բխող փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր:

9. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին՝ բնակչությանն ապահովել որպես սեփականություն բնակարանների ձեւակերպման կարգի եւ պայմանների մասին օպերատիվ եւ մատչելի լրատվությամբ, ինչպես նաեւ ձեռնարկել անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներ, որոնք թույլ կտան անարգել իրականացնել բնակարանների սեփականաշնորհումը:

Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի նախագահ՝ Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ

23 հունիսի 1993 թվականի,
քաղ. Երեւան
արձ. հ. 318, կետ 3
Հ.Ն. -0878-1