ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 28.09.2005 
 
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածով եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի 77-րդ հոդվածով, առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը դնել հանրաքվեի: 
  
  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
 
Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
 
28 սեպտեմբերի 2005 թվականի,
 
քաղ. Երեւան
 
Ն-206-3