ՕՐԵՆՔԸ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «քաղաքական» բառից հետո լրացնել «եւ ժամանակավոր» բառերով:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը «բնակության վայրի (կացարանի) հասցեն» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անհատական տվյալները» բառերով:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածից հանել «Անձը հաստատող փաստաթղթերում բնակչի հաշվառման հասցեն չի նշվում:» նախադասությունը:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասի «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 2 տարվա ընթացքում,» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի կողմից ներկայացված ժամկետներին համապատասխան`» բառերով.
բ) 2-րդ մասի «վեց ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «երեք ամսվա ընթացքում» բառերով.
գ) 3-րդ մասի «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 տարվա ընթացքում,» բառերը փոխարինել «մինչեւ 2006 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
դ) 5-րդ մասի «2005 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2006 թվականի hուլիսի 1-ից» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21.06.2005
ՀՕ-131