ՕՐԵՆՔԸ
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 11.04.2005
Հոդված 1. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 ապրիլի 2000 թվականի, ՀՕ-49) 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց`
| փոշի | 1 800
|
դրամ
|
| ածխածնի մոնօքսիդ | 240
|
դրամ
|
| ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի) | 14 800
|
դրամ
|
| ծծմբային անհիդրիդ | 1 800
|
դրամ
|
| քլոր | 12 000
|
դրամ
|
| քլորոպրեն | 90 000
|
դրամ
|
| քրոմ եւ քրոմի միացություններ | 18 957 000
|
դրամ
|
| ֆորմալդեհիդ | 46 800
|
դրամ
|
| տոլուոլ | 1 500
|
դրամ
|
| քսիլոլ | 4 500
|
դրամ.»:
|
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10.05.2005
ՀՕ-83