ՕՐԵՆՔԸ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿԱՑՄԱՆ) ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների եւ անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) եւ ֆինանսական առողջացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ կետով՝
«2. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է նախատեսի դրա կատարման ընթացքում անուղղակի հարկերի գծով առաջացող ընթացիկ պարտավորությունների առաջնահերթ մարում՝ գրավ դրված գույքի նկատմամբ գրավառուի պահանջների բավարարումից հետո:»:
Հոդված 2. Օրենքի 61 հոդվածի «գ» ենթակետը լրացնել «, ինչպես նաեւ պարտապանի գույքի իրացման ժամանակ անուղղակի հարկերի գծով առաջացող ընթացիկ պարտավորությունները» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 դեկտեմբերի 2000թ.
ՀՕ-124