ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում (այսուհետ՝ Օրենքի) ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» եւ ««Սնանկության մասին» օրենք» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) «վճիռների» բառից հետո լրացնել «եւ եզրափակիչ այլ դատական ակտերի» բառերով.
2) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.
| «գ. կանխարգելիչ վերակառուցման դիմումների համար՝ |
բազային տուրքի 100-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24.1-ին կետով.
«24.1) պարտարերերը՝ Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում.»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
02.07.2026
Երեւան
ՀՕ-258-Ն