ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմում է վերասոցիալականացման անհատական ծրագիր եւ վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-12 ամիս պարբերականությամբ՝ կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից եւ ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Վերասոցիալականացման անհատական ծրագիրը կազմվում է հանձնաժողովի անդամների մասնագիտական գնահատման հիման վրա եւ ներկայացվում է պատիժ կատարող հիմնարկի պետին կամ հրամանատարին:».
3) 5-րդ մասից հանել «Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությունները տրվում են հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետների հիմնավոր կարծիքի հիման վրա եւ ներկայացվում են պատիժ կատարող հիմնարկի պետի կամ հրամանատարի հաստատմանը: Այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետն ունի եզրակացությանը չհամապատասխանող հատուկ կարծիք, ապա այն շարադրվում է առանձին՝ կցվելով եզրակացությանը:» նախադասությունները.
4) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը տալիս է եզրակացություն դատապարտյալի՝ պատժի կատարման պայմանների կամ քրեակատարողական հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխության, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, խրախուսանքի կիրառման դեպքերում, ինչպես նաեւ կարճաժամկետ եւ երկարաժամկետ մեկնումներ տրամադրելիս, բացառությամբ սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի:».
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը դատապարտյալի վերաբերյալ վերասոցիալականացման անհատական ծրագիր եւ եզրակացություն կազմում է՝ հաշվի առնելով նրա նկատմամբ նշանակված պատժի տեսակը, կատարած հանցանքի բնույթը, վտանգավորությունը եւ շարժառիթը, դատապարտյալի անձը, պատժի կատարման ընթացքում դատապարտյալի դրսեւորած վարքագծի առանձնահատկությունները, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքին, պատժի ժամկետը, առողջական վիճակը, ինչպես նաեւ պատիժների կատարման եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման տարբերակման եւ անհատականացման սկզբունքով պայմանավորված այլ հանգամանքները:»:
Հոդված 2. Օրենսգրքի 133-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Դատապարտյալի գրավոր դիմումն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այն ուղարկում է Պրոբացիայի ծառայություն՝ զեկույց ներկայացնելու նպատակով:».
2) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Քրեակատարողական հիմնարկը եւ Պրոբացիայի ծառայությունը դիմումն ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում, կազմում եւ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույցներ (այսուհետ՝ զեկույցներ):».
3) 5-րդ եւ 8-րդ մասերի «Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայությունների» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի եւ Պրոբացիայի ծառայության» բառերով.
4) 6-րդ եւ 7-րդ մասերի «Քրեակատարողական կամ Պրոբացիայի ծառայությունների» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի կամ Պրոբացիայի ծառայության» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 158.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի «Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայություններին» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկին եւ Պրոբացիայի ծառայությանը» բառերով.
2) 2-րդ մասի 3-րդ կետի եւ 4-րդ մասի «Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայությունների» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի եւ Պրոբացիայի ծառայության» բառերով.
3) 6-րդ մասի «Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայություններ» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկին եւ Պրոբացիայի ծառայությանը» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
25.06.2026
Երեւան
ՀՕ-247-Ն