Armenian      
Դատական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.06.2026
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 77-րդ հոդվածի 18-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«18. Սույն հոդվածով նախատեսված հանձնաժողովների՝ դատավոր չհանդիսացող անդամների պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո Ընդհանուր ժողովի կողմից սույն օրենսգրքի 77.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հանձնաժողովի անդամ չընտրվելու դեպքում նրանց ընտրում է Բարձրագույն դատական խորհուրդը տասնօրյա ժամկետում:»:

Հոդված 2. Օրենքի 146-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առիթներով գործի քննության եւ լուծման համար օրենքով նախատեսված առավելագույն ժամկետի խախտման վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում վարույթ հարուցող մարմինը կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

25.06.2026
Երեւան
ՀՕ-245-Ն