Armenian      
Մշակութային օրենսդրության հիմունքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.06.2026

Հոդված 1. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2002 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-465-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝

1) «մշակութային բարիքներ՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման նպատակով մատուցվող մշակութային ծառայություններ եւ իրացվող մշակութային արտադրանք (ապրանքներ).» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ հասկացությունը.

«մշակութային կազմակերպություն՝ կազմակերպություն, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է.».

2) «մշակութային ոչ առեւտրային կազմակերպություն» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«մշակութային ոչ առեւտրային կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություն, որի գործունեությունը բխում է պետության կամ համայնքի կողմից իրականացվող մշակութային քաղաքականությունից եւ ռազմավարությունից.».

3) «մշակութային    գործունեությամբ    զբաղվող անձ» հասկացությունը «մշակութային կազմակերպությունում» բառերից հետո լրացնել «կամ մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունում» բառերով.

Հոդված 2. Օրենքի 18.1-ին հոդվածում՝

1) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Մշակութային պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների պաշտոնների անվանացանկը, օրինակելի նկարագիրը, ստեղծագործական աշխատողների կարգավիճակը եւ ստեղծագործական աշխատողներին ներկայացվող պահանջները զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով ատեստավորում անցկացնելու, ատեստավորման անցկացման պարբերականությունը, ժամկետները սահմանելու եւ արդյունքների բողոքարկման, ատեստավորման անցկացման համար ատեստավորման հանձնաժողով ձեւավորելու կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

3. Մշակութային պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով լիազորված պետական մարմնի սահմանած կարգով տվյալ կազմակերպությունն իրականացնում է ատեստավորում, եթե տվյալ ոլորտը կարգավորող օրենքով այլ բան սահմանված չէ: Մշակութային պետական ոչ առեւտրային կազմակերպության ստեղծագործական աշխատողի ատեստավորման արդյունքը հիմք է պաշտոնային դրույքաչափի ավելացման եւ հավելավճարի սահմանման համար: Ատեստավորման արդյունքներով դրույքաչափերի ավելացման եւ հավելավճարի սահմանման դեպքերը, պայմանները եւ չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

2) 4-րդ մասի «մշակույթի ոլորտի» բառերը փոխարինել «մշակութային» բառով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին եւ 4.2-րդ մասերով.

«4.1. Մշակութային պետական ոչ առեւտրային կազմակերպության ստեղծագործական աշխատողի ատեստավորման ենթակա չէ՝

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ստեղծագործական աշխատողը.

2) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ստեղծագործական աշխատողը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

4.2. Հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ստեղծագործական աշխատողը մշակութային պետական ոչ առեւտրային կազմակերպության ստեղծագործական աշխատողի ատեստավորման ենթակա է արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:».

4) 7-րդ մասի «մշակույթի ոլորտի» բառերը փոխարինել «մշակութային» բառով.

5) 5-րդ եւ 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետի «մշակութային կազմակերպությունների» բառերը փոխարինել «մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունների» բառերով.

2) 6-րդ եւ 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 7-րդ եւ 11-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) հաստատում է պետական բյուջեով նախատեսված մշակութային ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորման կարգը.».

«11) աջակցում է պետություն-մասնավոր գործընկերությանը.».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) հաստատում է մշակութային կազմակերպությունների կամ մշակութային միջոցառումների ֆինանսավորման փորձնական մոդելների ներդրման ծրագրերը:»:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  12-րդ եւ 13-րդ կետերով.

«12) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերի նորմատիվները.

13) հաստատում է միջազգային միջոցառումներին եւ նախագծերին մասնակցելու համար անհատ կատարողներին, ստեղծագործողներին, մշակույթի գործիչներին եւ ստեղծագործական խմբերին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աջակցություն տրամադրելու կարգը եւ չափորոշիչները:»:

Հոդված 5. Օրենքի 26.1-ին հոդվածի 1-ին մասում «մշակութային առանձին կազմակերպությունների» եւ 2-4-րդ մասերում «մշակութային կազմակերպություններին» բառերը փոխարինել «մշակութային ոչ առեւտրային կազմակերպություններին» բառերով:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ինն ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

25.06.2026
Երեւան
ՀՕ-237-Ն