ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 07.05.2026
Հոդված 1.
«Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-՟ի ՀՕ-206-Ն օրենքի 31-՟րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ մասով.
«20. Սույն հոդվածով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտում չի համարվում «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով արտաքին հետախուզության ծառայության ծառայողի կողմից իրականացվող աշխատանքը կամ ձեռնարկատիրական գործունեությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
02.06.2026
Երեւան
ՀՕ-227-Ն