ՕՐԵՆՔԸ
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Ազգային անվտանգության ծառայության եւ արտաքին հետախուզության ծառայության համակարգերում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումները».
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքով նախատեսված թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ սույն օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումը՝ արտաքին հետախուզության ծառայության տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումների նախաձեռնությամբ: Արտաքին հետախուզության ծառայության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումն ապահովում է միայն արտաքին հետախուզության ծառայության տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումների նախաձեռնությամբ իրականացվող թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը՝ սույն օրենքով սահմանված կարգով:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարումն իրականացնում է արտաքին հետախուզության ծառայության պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ստորաբաժանման ղեկավարը, որոնց պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը՝ արտաքին հետախուզության ծառայության պետի ներկայացմամբ:».
4) 4-րդ մասը «սույն օրենքով լիազորված մարմինների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ արտաքին հետախուզության ծառայության)» բառերով.
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումը հեռահաղորդակցության օպերատորի մոտ ապահովում է համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ՝ թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «արտաքին հետախուզության ծառայության կամ» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ արտաքին հետախուզության ծառայության)» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով.
«5. Արտաքին հետախուզության ծառայությունը թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնում է դատարանի թույլտվությամբ՝ սույն օրենքով սահմանված կարգով:
6. Այն դեպքում, երբ թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումն իրականացնում է այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումը՝ 48 ժամվա ընթացքում ապահովելով դրա իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքի ներկայացումը արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանմանը:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը չներկայացնելու կամ դրա իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանմանը ներկայացնելու դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները եւ նյութերը միջոցառումն իրականացնող ստորաբաժանման կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման: Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման ղեկավարը զեկուցում է արտաքին հետախուզության ծառայության պետին:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
02.06.2026
Երեւան
ՀՕ-224-Ն