ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 06.05.2026
Հոդված 1.
2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 222.2-րդ հոդվածի 1-ին մասը «Հանձնաժողովի եզրակացությունների),» բառերից հետո լրացնել ««Գնումների մասին» օրենքով սահմանված՝ գնման գործընթացին մասնակցության արգելքի վերաբերյալ ընդունված եզրակացությունները,» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 222.3-րդ հոդվածի 1-ին մասը «հանրային ծառայողը» բառերից հետո լրացնել «կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված փոխկապակցված մասնակիցը» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 222.4-րդ հոդվածի 1-ին մասը «հանրային ծառայողը» բառերից հետո լրացնել «կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված փոխկապակցված մասնակիցը» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
29.05.2026
Երեւան
ՀՕ-220-Ն